Ուկրաինան Եվրամիությունից ստացել է հերթական տրանշը՝ 3,47 մլրդ եվրոյի չափով

Ուկրաինան Եվրամիությունից ստացել է հերթական տրանշը՝ 3,47 մլրդ եվրոյի չափով։ Դրամական միջոցները կուղղվեն պետության պաշտպանությանը և կարևորագույն կարիքներին՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին։ Նշվում է, որ միջոցներն արդեն մուտքագրվել են պետական բյուջե։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականին Ukraine Support Loan-ի շրջանակներում Ուկրաինայի համար նախատեսված է 45 միլիարդ եվրո։ Այսօրվա դրությամբ երկիրն արդեն ներգրավել է 11,6 միլիարդ եվրո։ Դրանցից 3,2 մլրդ եվրոն ուղղվել է բյուջետային կարիքներին, 8,4 միլիարդ եվրո ուղղվել է պաշտպանության ոլորտին:

Related posts

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ

Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ հետախուզվում է

ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է