Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործումն անհնար է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է, քանի որ դա չի համապատասխանում ռազմական հատուկ գործողության առաջադրանքներին։ Այդ մասին ուրբաթ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակորեն շարադրված են ռուսական դոկտրինային փաստաթղթերում, դրանք կիրառելի չեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջադրված խնդիրների իրականացման համար»,- ասել է նա։

Related posts

2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Խուդաթյան

Նոր ամբուլատորիաներ՝ Ախուրիկում, Պեմզաշենում և Հացիկում

Իմ մի կյանքը 100 հայի կյանք է․․․