Ուկրաինայի ռազմական ծախսերն ամսական հասնում են 5-6 մլրդ դոլարի

Ուկրաինայի ռազմական ծախսերն ամսական հասնում են 5-6 մլրդ դոլարի: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի խոսքով՝ դրանք ապշեցուցիչ ծախսեր են, և նույնիսկ այն 7,5 մլրդ դոլարը, որը ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է հատկացնել Ուկրաինային որպես օգնություն, բավարար չէ ծածկելու պատերազմի հետևանքով առաջացած ծախսերը:

«Մենք գիտենք, որ այդ գումարը չի բավականացնի, մենք գիտենք նաև, որ հետագայում ավելի մեծ ուղղակի բյուջետային աջակցություն անհրաժեշտ կլինի»,- ընդգծել է նա:

Related posts

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան