Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ումերովը նշանակվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրամանագրով՝ հուլիսի 18-ին Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովը նշանակվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։

Ումերովն Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ղեկավարել է 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հուլիսը։ Հուլիսի 14-ին Զելենսկին Գերագույն ռադային առաջարկել է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել Դենիս Շմիհալին, որն այդ ժամանակ գլխավորում էր Ուկրաինայի կառավարությունը։ Շմիհալի փոխարեն վարչապետ է նշանակվել Յուլյա Սվիրիդենկոն։

Ումերովը համարվում էր ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածու, սակայն դիվանագիտական առաքելությունը, ի վերջո, կգլխավորի Օլգա Ստեֆանիշինան, որը Դենիս Շմիհալի կառավարությունում զբաղեցնում էր փոխվարչապետ-արդարադատության նախարարի պաշտոնը։

Related posts

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով