Ուկրաինայի հարցով բանակցություններն առաջնահերթություն չեն. Լավրով

Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման թեման թիվ մեկ առաջնահերթությունը չէ, Մոսկվան որևէ մեկին բանակցություններ չի պարտադրում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը դրական է ընկալում Ստամբուլում բանակցությունների վերսկսման հնարավորությունը:

Անդրադառնալով Արևմուտքի հետ հարաբերություններին՝ ռուս դիվանագետն ընդգծել է, որ այդ երկրները ձգտում են Ուկրաինան դարձնել գլոբալ սպառնալիքի խթան, և որ աշխարհում տեղի ունեցող պատերազմների նախապատրաստումն էլ վաղուց մտնում էր Արևմուտքի ծրագրերի մեջ: Չնայած դրան, ըստ նախարարի, ՆԱՏՕ-ն այսօր լավագույն վիճակում չէ, իսկ Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը այլևս չեն կարող «փրկել իրենց դեմքը»:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ