Ուկրաինայի կենտրոնական շրջաններից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Կիևի իշխանությունները հրաժարվել են իրականացնել պայմանավորվածությունը. Պուտին

Ցանկացած բանակցությունների արդյունքը կախված է ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու կողմերի ցանկությունից. «Մենք այսօր տեսնում ենք, որ Կիևի իշխանությունները նման ցանկություն չունեն»: Այս մասին ասել է Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում՝ կոնֆլիկտի վերաբերյալ հարցին ի պատասխան։

«Մարտի վերջին Ստամբուլում կայացած բանակցություններում Մոսկվան և Կիևը «իրականում համաձայնության են եկել, մնում է միայն նախաստորագրել այն», սակայն Ուկրաինայի կենտրոնական շրջաններից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Կիևի իշխանությունները հրաժարվել են իրականացնել պայմանավորվածությունը»,–ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինն ասել է, որ հակամարտող կողմերի միջև բանակցությունների համար միջնորդի պատրաստակամություն հայտնում է ոչ միայն Թուրքիան, այլ նաև Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչի համար Ռուսաստանը երախտապարտ է նրանց։

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ