Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Դենիս Շմիհալը, Մատեուշ Մորավեցկին և Ինգրիդա Շիմոնիտեն Կիևում հայտարարություն են ստորագրել, հաստատել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության ավելացման, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։

Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է «Լյուբլինի եռանկյունու» (Ուկրաինա, Լեհաստան և Լիտվա) նշանակալի դերը Կիևին միջազգային աջակցության համախմբման գործում:

Հայտարարության մեջ ասվում է, որ Լիտվան և Լեհաստանը հաստատել են հետագա մասնակցությունն Ուկրաինայի վերականգնմանը և պատրաստակամություն են հայտնել գործընկերների հետ բարձրացնել երկրին ռազմական տեխնիկայով ապահովելու հարցը:

Ճեպազրույցի ժամանակ Լիտվայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ հատվածին 2 մլն եվրո հատկացնելու մտադրության մասին:

Կիև է ժամանել նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ սկսում է նրա հետ բանակցությունները: Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկու հրավերով Կիև է ժամանել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:

Related posts

Իրավապահները գործողություններ են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում

Իշխանազավթման ու ահաբեկչության առնվազն 5 փորձ՝ Փաշինյանի կառավարման 7 տարում

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով