Ուկրաինայի իրադրությունը չպետք Է վերաճի Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինայի ճգնաժամը չպետք է վերածվի Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև պատերազմի։ Այս մասին ուրբաթ CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն կտրուկ արձագանքեց Ռուսաստանի գործողություններին… Այս պատերազմը չպետք է վերածվի պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, այն կբերի բազմաթիվ զոհերի»,- ասել է նա:

Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքն ակնկալում է, որ իր բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Related posts

Հնդիկ ուսանողների բողոքի ակցիան Գյումրիում

Աղմկահարույց ձերբակալությունից մինչև անօթևանություն. ՄԻՊ-ը Գյումրիում էր

Հայտարարագիր լրացրած 20 062 քաղաքացի hետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ