Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում. Կոբախիձե

Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ուժեղ ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Արմատականներն ու նրանց արտասահմանյան ղեկավարներն ամեն անգամ փորձում են երկրում անկարգությունների փորձի և Վրաստանի «ուկրաինացման» առիթ մտածել։ Նրանք դեռ չեն գիտակցել, որ, ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանն անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով, և որ ամենակարևորն է՝ փորձառու ու իմաստուն ժողովրդով, որի հաստատակամությունը ոչ ոք չի սասանելու։ Վրաստանում չի կարող իրագործվել «մայդանի» սցենարը։ Վրաստանը պետություն է, իսկ պետությունը, իհարկե, նման բան թույլ չի տա»,- հայտարարել է Կոբախիձեն։

Նա նաև հավաստիացրել է, որ Վրաստանը չի դադարեցնում Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, այլ հանում է այդ հարցը առաջիկա չորս տարիների օրակարգից։

Related posts

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ

Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում