Ուկրաինական անօդաչուն ՌԴ-ում հարվածել է գնացքին. տեղի է ունեցել պայթյուն, ռելսերից դուրս է եկել 9 վագոն

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում լույս մայիսի 14-ն անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վառելիք տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից ու բռնկվել։

«Ռուսական երկաթուղիներ»-ի տվյալներով՝ գիշերը «Կոտլուբան» կայարանի մոտ գնացքը ռելսերից դուրս է եկել «կողմնակի միջամտության պատճառով»։ Զոհեր և վիրավորներ չկան: Շտապօգնության ծառայությունները տեղում են։

Ինչպես հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը, գնացքի ռելսերից դուրս գալու պատճառը եղել է անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Դրա հետևանքով վառելիքով երկու վագոն բռնկվել է, մեկն էլ պայթել է։

Ընդհանուր առմամբ ռելսերից դուրս է եկել գնացքի ինը վագոն։ Տեղում բռնկված հրդեհը տեղայնացվել է, սակայն այն դեռ ամբողջությամբ չի մարվել։

Related posts

Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը