«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում ՀՀ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ։ Միևնույն ժամանակ, նշված աջակցությունը տրամադրելուց առաջ ճշտվել են ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տվյալները, և օգնության տրամադրումը փաստացի պայմանավորվել է տվյալ ընտանիքներում պոտենցիալ ընտրողների առկայությամբ՝ նպատակ ունենալով այդ կերպ ներազդել նրանց ընտրական վարքագծի վրա։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ վարութային գործողություններ՝ ներգրավված անձանց շրջանակը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում:

Related posts

ՇՊՀ Հանրապետական գիտաժողովը միավորել էր 140 մասնակիցների

Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները