Որ երկրներից են դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է ներկայացրել

Հայաստան 2025 թվականի օգոստոսին այցելել է 334 հազար 396 զբոսաշրջիկ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից։

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300 հազար 919։

2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1 մլն 505 հազար 123 զբոսաշրջիկ։

Related posts

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Էնդի Բըրնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնավարումը կսկսի Թրամփին և Զելենսկուն զանգերով. BBC