Որքան գումար է ծախսել Ծառուկյանը Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը մանրամասնել է, թե որքան գումար է ծախսել Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից առաջ։

«Վերջին հավաքի ժամանակ թիմս բաղկացած էր 15 հոգուց՝ 4 մարզիչ և 11 սպարինգ գործընկեր: Երկու շաբաթն ինձ համար արժեցել է 20 հազար, մեկ ամիսը՝ 40 հազար դոլար։ Գումարած թռիչքները, մարզիչների աշխատավարձը մոտ 15-16 հազար դոլար»,- ասել է Ծառուկյանը JAXXON Podcast-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք՝ Ծառուկյանի մեջքի վնասվածքի պատճառով նրա և Իսլամ Մախաչևի մենամարտը չեղարկվել էր:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան