Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները. Կարեն Կարապետյան

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:

«Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ և հաճույք էր աշխատել կողք կողքի և կիսել այս բարդ ճանապարհը։ Իրապես, անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոնք ողջ այս ընթացքում կիսել են մեր ձգտումները և անվերապահորեն աջակցել մեր բարեփոխումների օրակարգին»,- գրել է փոխնախարարը:

Related posts

Եկեղեցու դեմ որևէ մեկը չի պայքարում, բայց այն մարդիկ, որոնք արատավորում են, պետք է հեռանան. ԱԺ նախագահ

Տավուշի մարզում կառուցվում է 1193 բնակելի տուն, որից 459-ը՝ Իջևանում, 578-ը՝ Նոյեմբերյանում, 156-ը՝ Բերդում. մարզպետ

Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը