Որոշել եմ Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիում անցկացված նախնական քվեարկության մասնակիցներին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գյումրիի նախնական քվեարկությանը մասնակցելու համար և շնորհավորել նրանց:

«Ինչպես պայմանավորվել ենք՝ ձեր ներկայությամբ ես նախնական քվեարկության ընթացքում ամենաշատ ձայներ հավաքած մեր գործընկերոջը՝ Սարիկ Մինասյանին, հիմա կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար:

Այն բանից հետո, երբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվելու դիմում գրեց, որոշում եմ կայացրել Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ: Ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները՝ գյումրեցիները տեսնեն, որ իրենց որոշումները, դիրքորոշումներն ուղիղ ազդեցություն են ունենում Կառավարության և անձամբ իմ որոշումների վրա: Սա մի բան է, որը վերաբերում է ոչ միայն Գյումրիին և գյումրեցիներին: Իհարկե, հերթական անգամ մի ինչ-որ նոր բան է տեղի ունենում Գյումրիում, ինչը շատ խորհրդանշական է»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստում հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

Մինչ այդ էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները