Ովքեր պետք է 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձինք և նոր խմբերը (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)։

Այսպիսով՝ եկամուտների հայտարարագիր են ներկայացնում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք․

  • 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող.
  • 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ.
  • 2024 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ.
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ).
  • hամարվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու.
  • 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն:

Միաժամանակ, 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր են ներկայացնում նաև հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած և եկամտային հարկն ինքնուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք (օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրած, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարած անձինք)։ Այս դեպքում անչափահասի փոխարեն հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է