Ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել․ անդրադարձ 28-ամյա երիտասարդի սպանության դեպքին

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Լեոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել ու ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել մայրաքաղաքի Սայաթ-Նովայի փողոցում հաշվառված մի տղամարդ։ 31-ամյա տղամարդը նախորդ տարվա հունիսից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվելուց րոպեներ առաջ 31-ամյա տղամարդը պատշգամբից բակ էր նետել «Մակարով» ատրճանակ, որը հայտնաբերվել է, իսկ նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է հրազեն։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի  9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց հաղորդում էր ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել էր։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել էին տարբեր հրազենների պարկուճներ, գնդակներ և այլն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել էին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել էին դեպքի հանգամանքները, ութ անձի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Հետախուզվողներից 7-ը հայտնաբերվել են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ առանձնապես ծանր հանցագործությանը օժանդակելու մեղադրանքով հետախուզվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան