Ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած տղամարդուն

Մայիսի 12-ին` ժամը 19․26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում վիճաբանություն է։
Անմիջապես նշված հասցե են մեկնել Ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ, որի ընթացքում իր անունով հաշվառված զենքից մեկ կրակոց է արձակել օդ։
Նա և զենքը հայտնաբերվել են։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, տուժած անձինք չկան։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է