Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ որսագողության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի լույս 28-ի գիշերը ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները հերթական գիշերային շրջայցն էին իրականացնում բաժնի սպասարկման տարածքում։ Լեռնապար գյուղում նրանք ստուգել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակվող 43-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ 28-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է համապատասխան փաստաթղթով երկփողանի որսորդական հրացան: Նրանց «Մերսեդեսի» բեռնախցիկում էլ կզաքիս և վայրի թռչուն՝ դաշտային մկնաճուռակ կար։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թռչնի այդ տեսակի որսը Հայաստանում արգելված է։ Ուղևորը հայտնել է, որ և՛ կզաքիսը, և՛ թռչունը որսացել է Լեռնապար գյուղի դաշտերում։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին