Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 13-ի առավոտյան ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դավթաշենի իրենց շենքի մոտ կայանված մեքենայից գողացել են դիմացի հատվածի դետալներ։

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը ավտոկայանատեղիում հանել-տարել են մեքենայի թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցը՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 36-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին՝ հետը բերելով գողոնը։

Նախաքննությունը շարունակվում է։

Related posts

Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներին

Օգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս Պետրոսյան

Լոռու և Սյունիքի մարզերում ընտրություններ կլինեն․ ՀԿԿ-ն իրականացնելու է մշտադիտարկում և վերահսկողություն