Ոռոգման խնդրի լուծումն ուշանում է, բերքը այրվում արևի տակ. բողոքում են ղարիբջանյանցիները

Զայրացած ղարիբջանյանցիները կրած վնասի մասին են բողոքում:  Բայց պատկերը միայն տնամերձ հողատարածքներում չէ, դաշտ եւս ոռոգման ջուր չի հասնում: Ախուրյան խոշորացված համայնքի Ղարիբջանյան գյուղում տարիներ շարունակ ոռոգման ջրի խնդիրը եղել ու շարունակում է մնալ եւ այս մասին ահազանգելուց բացի, օրեր առաջ ղարիբջանյանցիները եւ Գետք բնակավայրերի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհի՝ Ղարիբջանյանի հատվածը՝ պահանջելով խնդրին լուծում տալ: Պատասխանատու կողմերի հետ հանդիպումից հետո ճանապարհը բացվել է: Պարզվում է՝ Շիրակի ՋՕ-ի հետ Ղարիբջանյանը պայմանագիր չունի, ուստի, չկա վճարում, չկա նաեւ ջուր մատակարարելու պարտականություն. նշում են պատասխանատուները:

 

 

Related posts

Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը