Ոչ միայն Ղազախստանից, այլ նաև ՌԴ-ից է 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ երկաթուղով Հայաստան որևէ բան ներմուծվում Ադրբեջանի տարածքով․ Ռուբինյան

Ղազախական ցորենից բացի երկաթուղով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հիմա էլ  ճանապարհ է ընկել ռուսական ծագման ցորենը: Այս մասին հայտնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Այսինքն ոչ միայն Ղազախստանից, այլ նաև ՌԴ-ից է 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ երկաթուղով Հայաստան որևէ բան ներմուծվում Ադրբեջանի տարածքով:
Խաղաղությունը սա է: Առաջ գնալը սա է»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական ​​այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Համաձայն այդ հայտարարության՝ հացահատիկով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով շարժվել է դեպի Հայաստան։
Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ձևակերպվել և Հայաստանի Դալարիկ կայարան է ուղարկվել 15 վագոն՝ 1048 տոննա 800 կգ ընդհանուր քաշով հացահատիկով:

Related posts

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում

Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը. Փաշինյան