Շրջանառվում են ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները․ Ավանեսյան

Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 – 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:
Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։
Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։
Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը
-նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը,
-թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։
Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին»,-նշել է նա։

Related posts

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել