Շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են. մարզպետարան

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։

«Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է պարզաբանման մեջ:

🟥 Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

▫️Համացանցում շրջանառվող…

Опубликовано ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Среда, 14 сентября 2022 г.

Related posts

Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա