Շվեդիայի իշխանությունները ահազանգել են՝ ավելի շատ բանտարկյալ կա, քան բանտերում տեղ

Շվեդիայի բանտերում բավարար տեղեր չկան ազատազրկման դատապարտված բանտարկյալների համար՝ հայտարարել է երկրի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը: Դեֆիցիտի պատճառը քրեական օրենսդրության խստացումն է։

«Մենք ունենք ավելի շատ բանտարկյալներ, քան բանտերը կարող են տեղավորել: Մենք պետք է հնարավորինս արագ լուծենք ուղղիչ հիմնարկների զբաղվածության հարցը»,- նախարարի խոսքերը մեջբերում է Շվեդական ռադիոն։

Յոհանսոնի խոսքով՝ 2021 թվականի դեկտեմբերին Շվեդիայում խստացվել է հակաահաբեկչական օրենսդրությունը։ Ըստ այդմ՝ ահաբեկչական գործունեության կոչերի, դրա ֆինանսավորման, նոր զինյալների հավաքագրման և պատրաստման համար նախատեսված է երեք տարվա ազատազրկում՝ ներկա երկուսի փոխարեն։

Յուհանսոնը նշել է, որ այժմ ազատազրկման ավելի երկար ժամկետներ են նախատեսված ոչ միայն ահաբեկչական բնույթի, այլև այլ ծանր հանցագործությունների համար։

Related posts

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

Ադրբեջանը բոյկոտ է հայտարարում Ռուսաստանին

Մահացել է Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը