Շուրջ 93 000 բռնի տեղահանված ԼՂ-ից հասել է Հայաստան

Վերջին տվյալների համաձայն՝ բռնի տեղահանվածների թիվը հասել է շուրջ 93000-ի: Նրանցից 69916 անձ արդեն իսկ հաշվառվել է: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ընդհանուր թվով 23433 անձ արդեն օգտվել է Կառավարության հատկացրած կեցավայրերից:

Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 976 անձ, Արարատի մարզում` 6031, Արմավիրի մարզում` 2124, Գեղարքունիքում` 2137, Կոտայքում` 5323, Լոռիում` 1187, Սյունիքում` 2050, Տավուշում` 1183, Վայոց ձորում՝ 1555, Շիրակի մարզում՝ 897

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան