Շուշիի Կերպարվեստի թանգարանի քանդակները հեռացվել են․ Caucasus Heritage Watch-ը պահանջել է Ադրբեջանից բացատրել

Ապրիլի 10 -ից մինչև հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակում տեղակայված 51 քանդակ հեռացվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Այս մասին հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)։

Կազմակերպությունը պահանջել է ադրբեջանական իշխանությանից բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը։

Քանդակների հեղինակների թվում են Իսահակ Ապրեյանը, Ռոբերտ Ասկարյանը, Վիգեն Ավետիսը, Մայա Ավագյանը, Արա Բադալյանը, Բագրատ Բալաբեկյանը, Լուկա Կալոն, Անտոնիո դի Տոմասոն, Հայկ Հակոբյանը, Սպարտակ Հարությունյանը, Անանիա Քոչարյանը։

Related posts

Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել

Գյումրու տնակների հարցը՝ թվերով խճճված․ ո՞վ ունի պետության աջակցության իրավունք

Լոլիկի մթերումը սկսվել է