Շոյգուն և Կարապետյանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր. ԶԼՄ

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – ասել են գերատեսչությունում ՝ չճշտելով այլ մանրամասներ:

Related posts

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա