Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին, բարձր է գնահատել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու նրանց ձգտումները: Այդ մասին հայտնել են Գերմանիայի կառավարությունից:

«Եռակողմ զրույցի ընթացքում կանցլերը կողմ է արտահայտվել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ ավարտին։ Գերմանիան և Եվրոպան պատրաստ կլինեն աջակցել դրան իրենց ուժերով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կանցլերը բարձր է գնահատել է «տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով և առանց բռնության կիրառման լուծելու՝ երկու կողմերի այսօրվա խոստումը»:

Related posts

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Երգում է Գագիկ Սուրենյանը

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ