Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Հովունի գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զինամթերք:

Նոյեմբերի 13-ին տղամարդը ձերբակալվել է ու տեղափոխվել վարչություն: Նա հաստատել է, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվեց «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, սվին-դանակ և ինքնաձիգի 19 փամփուշտ։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են։

Related posts

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված