Շիրակի փողոցում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

Հունվարի 6-ին, ժամը 05:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ZIL-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Տ.) անասնակերով (փլուշ-խաղողի հատիկների հեռացումից մնացած զանգված) բեռնված դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա էլեկտրական սյանը և կողաշրջվել. սյունը նույնպես շրջվել է: Ավտոմեքենայի վրայից պոկվել ընկել է գազի երեք բալոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սյունը կտրել, տեղափոխել անվտանգ տարածք, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ բալոններից գազի պարպումը։

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը