Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղերձը ՏԻՄ օրվա առիթով: Գրառումը ներկայացնում են ստորև.
«Համայնքների հարգելի՛ ղեկավարներ,
Ավագանու անդամներ,
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգարժան աշխատակիցներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ։
Կենսունակ տեղական ինքնակառավարումը համայնքների զարգացման և առաջընթացի ապահովման կարևոր գործոն է ժողովրդավար պետականություն կերտող երկրի համար:
ՏԻՄ ոլորտի բարեփոխումները շարունակում են մնալ մեր Կառավարության դիտակետում, շարունակական քայլեր են ձեռնարկվում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, կառավարման էլեկտրոնային համակարգերի արդիականացման միջոցով մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավման ու հասանելիության ընդլայնման համար։
Հարգանքի և երախտագիտության են արժանի նրանք, ովքեր տարիներ շարունակ հավատարմությամբ ծառայում են համայնքին՝ հաղթահարելով դժվարությունները և անդադար ձգտելով կատարելության։ Վստահ եմ, որ նույն նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակելու եք ամրապնդել առկա ձեռքբերումներն ու կատարելագործել ՏԻՄ համակարգը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր նախաձեռնություններ և հաջողություններ՝ համայնքների զարգացման, պետության հզորացման և մեր քաղաքացիների բարեկեցության ապահովման կարևոր առաքելությունն իրականացնելիս»,-ասված է տարածված հաղորդագրությունում։