Շիրակի մարզպետարան մուտքագրված 217 դիմումներից 170-ը առնչվել է դրամական աջակցության տրամադրմանը

Օգոստոս ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 217 դիմում։ Դիմումներց 170-ը առնչվել է դրամական աջակցության տրամադրմանը, դիմումներ են ստացվել քաղաքաշինական(23), սոցիալական(4), կրթական-մշակութային(6), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության(5) հողաշինական(2), առողջապահական(2), ՏԻՄ(2) բնագավառների հիմնահարցերի վերաբերյալ, ինչպես նաև ընդունելության կազմակերպմանը(1), աշխատանքի տեղավորման միջնորդությանը(1) վերաբերող։ Բոլոր դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։
Շիրակի մարզպետի 2022 թվականի օգոստոսի 8-ի թիվ 446-Ա, օգոստոսի 16-ի թիվ 463-Ա և օգոստոսի 22-ի թիվ 465-Ա որոշումներով 179 քաղաքացի ստացել է դրամական աջակցություն (հունիս և հուլիս ամիսներին ստացված դիմումներին ի պատասխան)։

Related posts

Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ