Շիրակի մարզում 16-ամյա երեխան կախվել է կանացի զգեստից քանդված շղթայով

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:  shamshyan.com կայքի տեղեկացմամբ` Ժամը 19:00-ի սահմաններում, Ախուրյանի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի կախված դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 16-ամյա Մ. Ա.-ի դին՝ 2-րդ հարկի ննջասենյակի հատակին:   Ըստ նախնական տեղեկությունների, երեխային հայտնաբերել է տատիկը՝ իր տան 2-րդ հարկի ննջասենյակի պատին ամրացված մեխից՝ կանացի զգեստից քանդված շղթայով կախված վիճակում:

Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կայքի տեղեկություններով, երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

Related posts

Սպասվում է անձրև, ամպրոպ ու կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին