Շիրակի մարզում շուտով կմեկնարկի գարնանացանը

Մարտի կեսերից Շիրակի մարզում կմեկնարկի գարնանացանը:Հացահատիկի եւ հատիկընդեղենի գարնանացանի ծրագրի շրջանակներում պետութունը հողագործների համար ներկրված սերմացուի ձեռքբերման առաջարկ ունի:

Ներկրված տեսականու գնումը կիրականացվի 50/50 հարաբերակցությամբ. գումարի կեսը կվճարի պետությունը, արդյունքում ավելի որակյալ սերմացուն հնարավորություն կտա ապահովել առատ ու բարձրորակ բերք. նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

Related posts

Կծիկը բացահայտվել է. ՔԿ նախագահը՝ 590.000 դոլարի հափշտակության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

Հակադիր ակցիաներ ԱԺ-ի դիմաց՝ Մատվիենկոյի Հայաստան այցի ֆոնին