Շիրակի մարզում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել են «Գյումրու բժշկական կենտրոն»:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Վթարի պատճառը եղել է «Howo» բեռնատարի վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

 

Related posts

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին