Շիրակի մարզում աղով ու ավազով ճանապարհների մաքրման աշխատանքներ են կատարվում

Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ մարզում մաքրման աշխատանքներ են կատարվում։ Բոլոր ճանապարհները մշակված են աղ ու ավազով։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։
Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր, որոշ հատվածներում, մասնավորապես Հ75 ճանապարհի (դեպի Արմավիր տանող) և Աշոցք ու Ջաջուռ տանող հատվածներում մառախուղ է։
Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից դեռ նախորդ գիշերվանից կատարվում են երթևեկելի հատվածների մաքրման և մշակման աշխատանքներ։

Related posts

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Գառնիում ավտոմեքենա է այրվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն