Շիրակի մարզում՝ Կարմրավան գյուղի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ղ․, ծնված 1976 թ.):

Related posts

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան