Շիրակի մարզի որոշ հատվածներում գետնաբուք է

2022 թվականի մարտի 14-ին ժամը 10 :15-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ճանապարհարների որոշ հատվածներում գետնաբուք է/ Աշոցք, Թորոսգյուղ, Ամասիա, Քեթի, Ջաջուռ, Մանթաշ, Լանջիկ/։ Ջաջուռի ոլորաններում սաստիկ բուք է։ Տեսանելիությունը մինչև 10–ից 15 մետր։ Մարզի միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են: Ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են և առկա է նաև մերկասառույց։ Ճանապարհներն սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Խնդրում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։

 

Related posts

«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով