Շիրակի մարզի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները ապրիլի 29-ի ժամը 04.35-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մարալիկ քաղաքի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի հարակից դաշտամիջյան հատվածից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Ներքին Սասնաշեն գյուղի 36-ամյա և 21-ամյա երկու բնակչի: Բաժնում 36-ամյա տղամարդը հայտնել է, որ ժամը 04.00-ի սահմաններում, օգտվելով պահակի քնած լինելու հանգամանքից, Երևան-Գյումրի ճանապարհի 102-րդ կմ-ին կայանված ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող խճաքար փռող տեխնիկայի բաքից գողացել է մոտ 50 լիտր դիզվառելիք և տեղափոխել դաշտամիջյան հատված, ինչից հետո դարձյալ պատրաստվում էր 20 լիտր տարողությամբ 16 տարաներով դիզվառելիք գողանալ նշված վայրում կայանված ինքնագլորների բաքերից, սակայն հանցանքը ավարտին չի հասցրել, քանի որ ձերբակալվել է ոստիկանների կողմից: Նա հայտնել է, որ դաշտամիջյան հատվածում են իրեն պատկանող դատարկ և լիքը տարաները և ռետինե խողովակները: Նաև հայտնել է, որ 21-ամյա երիտասարդը միայն իրեն օժանդակել է տարաները տեղափոխելու հարցում:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել