Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է

Աշոցքի, Ամասիայի և Արթիկի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում մարտի 23-ին ժամը 9:30-ի դրությամբ ուժեղ բուք է: Մասնավորապես, Աշոցքում, Վարդաղբյուրում, Ամասիայում, Քեթիում, Ջաջուռում, Մանթաշում։

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ Աշոցքում տեսանելիությունը մինչև 3-5 մետր է։ Մարզի միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են և առկա է մերկասառույց։

Ճանապարհները սպասարկող ընկերությունները կրկին աշխատում են արտակարգ ռեժիմով։ Մարզպետարանը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով:

Related posts

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան. Դատախազություն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել նրա դին