Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ.Դատախազություն

Դատախազությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում լրագրողների կողմից ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Երեք դեպքում էլ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Դատախազությունը նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:

Հրապարակումներից երեքի վերաբերյալ Դատախազության հանձնարարությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Անիի բաժնի կողմից իրականացվել են ստուգողական գործողություններ:

Հրապարկումներում առկա փաստական տվյալները որևէ հանցագործության հատկանիշ չեն պարունակել, ուստի կազմված փաստաթղթերը թողնվել են անհետևանք:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր