Շիրակի մարզի Ամասիա համայնքի ընտրողները շտապում են տեր կանգնել իրենց ձայներին

Շիրակի մարզի Ամասիա համայնքի մարզամշակութային կենտրոնում տեղակայված 30/37 ընտրատեղամասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջին ընտրողն իր քաղաքացիական պարտքը կատարել է ընտրատեղամասի դռները բացվելուն պես՝ առավոտյան ժամը 8:00-ին : Հանձնաժողովի քարտուղար Նաիրա Հակոբյանի խոսքով` այստեղ, ըստ կարգի, առավոտյան ժամը 7:00-ին իրենք ոստիկանությունից ընդունել են համապատասխան գույքը , սենյակը կահավորել՝ ըստ օրենքի: ժամը 16:30-ի դրությամբ 1321ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատարել էին 718-ը:
>,-ասում է տեղի դպրոցում տեղակայված 30/41 ընտրատեղամասի նախագահ Աղունիկ Հազրյանը: Վերջինիս խոսքով՝ այստեղ ժամը 17:00-ի դրությամբ 363 ընտրողից ընտրության մասնակցել էին 179:
30/41 ընտրատեղամասում եւս խախտումներ չեն արձանագրել ո՛չ հանձնաժողովականները, ո՛չ էլ դիտորդներն ու վստահված անձինք:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ