«Նվիրում». հուշատախտակ՝ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին

Գյումրու հենց սրտում՝ Սպանդարյան 24 հասցեում բացվեց հուշատախտակ՝ նվիրված Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանին: Այս տանն է նա ապրել եւ արարել , այս տան պատշգամբից է հետեւել իր սիրելի Գյումրի քաղաքի անցուդարձին: «Ցայգ» հեռուստաընկերությունը բազմիցս է իր եթերներում ներկայացրել Հասմիկ Կիրակոսյանի մտորումները, խոսել ու նրան էլ հաղորդակից դարձրել քաղաքի խնդիրներին: Նրա երազանքները պարուրված էին իր հայրենի հողի, իր հարազատ քաղաքի մեջ: Երազում էր հայրենիքը տեսնել խաղաղ, իսկ Գյումրին՝ աշխատատեղերով եւ ուրախ մարդկանցով լեցուն:
Գյումրու Սպանդարյան 24 հասցեում բացվեց հուշատախտակի բացման պատիվը տրվեց Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանին եւ քանդակի հեղինակ Վահագն Պապոյանին:

Related posts

Կառավարությունը լրացուցիչ 300 մլն դրամ կտրամադրի շուրջ 410 ընտանիքի հիփոթեքի մայր գումարը նվազեցնելու համար

Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն այն է, որ գոյություն ունեցող բոլոր հին դպրոցների փոխարեն ունենանք նորերը. Փաշինյան