Նույնիսկ ամենաբարդ հատվածներից ողջ զինվորներ ենք գտել․ Վիտալի Ոսկանյան. «Ա1+»

Այն զինվորների, քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնց մասին տվյալներ ունենք, անձնական գործեր ենք ստեղծում, բոլոր ծնողները նշում են՝ որտեղ է դեպքը տեղի ունեցել, ինչ հեռախոս է եղել զինվորի կամ սպայի մոտ, պատրաստում ենք բազա, -այս մասին լրագրողներին ասաց Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը: Նա, սակայն, այս պահին բազայում առկա տվյալներ չնշեց՝ շեշտելով, որ գործընթացը շարունակվում է: ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ողջ գտնված զինծառայողներ կան նույնիսկ ամենաբարդ հատվածներում. «Հնարավոր է՝ միջանկյալ հատվածներում, հակառակորդի տարածքներում լինեն ողջ մնացած զինվորներ, սպաներ, քաղաքացիական անձինք: Ձեռք է բերվել պայմանավորվածություն խաղաղապահ զորքերի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարել խնդիրները: Այս պահին գործողություններն ընթացքի մեջ են։ Մենք պարբերաբար տվյալներ ենք ուղարկում և ստանում ենք ցուցանիշներ»: Վիտալի Ոսկանյանը նշեց նաև՝ այս պահին չեն կարող մտնել տարածքներ, որոնք հայկական կողմին հասանելի չեն՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Կուբաթլու, բայց քննարկվում է այդ տարածքներ մտնելու հնարավորություն ստանալու հարցը․

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան