«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1976 թ. ծնված Ա.Խ.-ի առողջական վիճակը վատթարացել է, կանչվել է շտապօգնություն, Ա.Խ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դատապարտյալը վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին՝ Ժամը 01:10-ի սահմաններում, Ա.Խ.-ի ինքնազգացողությունը դարձյալ կտրուկ վատացել է, կանչվել է շտապօգնություն, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը:

Related posts

Իսրայելը հարվածել է Իրանի ցենտրիֆուգ արտադրող գործարանին

Մեր աջակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կտնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան

Մենք ունենք բոլոր կարողությունները՝ կառավարելու հիբրիդային ռիսկերը. Փաշինյան