Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Գոռ Թովմասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Գոռ Համլետի Թովմասյանի կենսագրությունը
Ծնվել է 1985 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
III-VIII. 2026 թ. – ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2021 – 2026 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետի տեղակալ,
2019 – 2021 թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2017 – 2019 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչ,
2006 – 2012 թթ․ – ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակից:
Կրթություն
2006 թվականին ավարտել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության Մոսկվայի սահմանապահ ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել