Նոր կոչումներ կշնորհվեն նաև Արայիկ Հարությունյանին և Արտակ Բուդաղյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինվորական կոչումներ շնորհելու մասին միջնորդություն է ներկայացրել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին»,- նշել է ՀՀ վարչապետը:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր