Նոր բնակարաններ Գյումրիում՝ 10 տարվա ընթացքում մասնակի վճարումով

Գյումրու համայնքապետարանի եւ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի միջեւ կնքվել է համագործակցության համաձայնագիր, որի հիմքում ժամանակավոր կացարաններում բնակվող եւ անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: Գյումրու համայնքապետարանը «Առք» բարեգործական հիմնադրամին անհատույց հատկացնում է հողատարածք «Անի» թաղամասում՝ բազմաբնակարան շենք կառուցելու համար: «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը հատկացնելու է համապատասխան գումար բազմաբնակարան շենքի նախագծման եւ շինարարության իրականացման համար:

Related posts

Ջրվեժ գյուղում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի

Մեծարելով Մհեր Մկրտչյանի հիշատակը. այսօր դերասանի 95-ամյակն է