Նորընտիր ԱԺ-ի պատգամավորները երդմամբ ստանձնեցին լիազորությունները

Ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորները երդմամբ ստանձնեցին լիազորությունները:

Առաջին նիստը նախագահող տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը ընթերցեց երդման տեքստը, որից հետո բոլորը միասին երդվեցին:

Նորընտիր խորհրդարանում ներկայացված է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

Խորհրդարանում ներկայացված է ընդհանուր 107 պատգամավոր:

Related posts

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները